Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել. Արծրունի (լուսանկարներ)
Երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
Նա, մասնավորապես, նշել է.«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»։
Արծրունին նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև.




