կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարդկանց միայն 8 տոկոսն է լիովին վստահում Նիկոլ Փաշինյանին. «GALLUP»

Մարդկանց միայն 8 տոկոսն է լիովին վստահում Նիկոլ Փաշինյանին. «GALLUP»

«GALLUP International Association»-ը մարտի 27-29-ը 1101 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել։

 Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։

«Եթե 2023 թվականի հունվարին 13.8 տոկոսը, իսկ մարտին՝ 16.2 տոկոսը նշել էին, որ լիովին դրական են գնահատում, ապա 2024 թվականի մարտին միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական են գնահատում։ 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

  • Կիսվել: