կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Մանասյանը այցելել է  «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

Մանասյանը այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ 
 
 Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։
 
«Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ», ֊ նշել է Անահիտ Մանասյանը։
 
 Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է հուշանվերներ։
 
 Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

  • Կիսվել: