ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հուլիսի 7-ին՝ ժամը 11։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: Ննջարանում (մոտ 16 քմ) այրվել է կահույք և ջերմահարվել՝ բնակարանի պատերը (մոտ 16 քմ)։

 

  • Կիսվել: