Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից ահազանգեր է ստացել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշված երեք հասցեներում իրականացվել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: