երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է»

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է»

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն և հայտնել, որ 2025–ի ապրիլին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով, հաղորդում է Shamshyan.com—ը։

Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հովիկ Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։

Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։

Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։

Կայքի տեղեկություններով՝ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։

  • Կիսվել: