երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մալյանի գործով առաջին դատական նիստն է. «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում

Մալյանի գործով առաջին դատական նիստն է. «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կսկսվի «Ռեստարտ» նախաձեռնող խմբի և Նարեկ Մալյանի գործով առաջին դատական նիստը:
 

Նշենք, որ Երևանի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել` խուլիգանության հատկանիշներով:

  • Կիսվել: