երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։

Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 5 ամիս 7 օր, և Նարեկ Մալյանից հօգուտ պետության բռնագանձեց 105,000 և 198,000 դրամ, կալանքը թողնվեց անփոփոխ մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։

Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։ Նշենք, որ Նարեկ Մալյանն իրեն մեղավոր չի ճանաչում և համարում է  քաղաքական բանտարկյալ։

Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել սոցիալական ցանցի իր էջի միջոցով ատելություն ու անհանդուրժողականություն քարոզելու հոդվածով։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից։

  • Կիսվել: