կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վայոց ձորի մարզի Արփա գետում հայտնաբերվել է քաղաքացու դի

Վայոց ձորի մարզի Արփա գետում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հուլիսի 14-ին, ժամը 17։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Արփա գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ. կասկածվում է, որ վերջինս գետում է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետում հայտնաբերել են քաղաքացու դին, որը դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ջրասուզակը ջրից դուրս է բերել դին, իսկ փրկարարներն այն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: