չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 23-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած Opel մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։54-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Վարորդը ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

  • Կիսվել: