Մահճակալային ֆոնդը 15 տոկոսով ավելանում է. Թորոսյան
350-ով կամ 15 տոկոսով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Որոշում է կայացվել հետեւյալ բժշկական կենտրոնների ծավալման՝ Վեդիի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, որոնց մեջ ներառված են նաեւ թթվածնաթերապիայի համար մահճակալներ, քանի որ մեր փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքացիները պարզապես ավելի շատ կարիք ունենք թթվածին շնչելու, քանթեարհեստականշնչառությանվրալինելու։
Եթե մենք կարողանում ենք վաղ շրջանից նրանց ապահովել բավարար թթվածնաթերապիա, մենք կանխարգելում ենք նրանց բարդացումը ուշ շրջաններում։ Նաեւ ծավալվելու որոշում է կայացվել Դիլիջանի բժշկական կենտրոնի մասով, որը 55 մահճակալ, 5 ռեանիմացիոն մահճակալ, ինչպես նաեւ Մարտունի ԲԿ-ի մի բաժաբնմունքի 40 մահճակալ ծավալով։
Երեւանում ունենք թվով 14 նոր ռեանիմացիոն մահճակալներ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում։ Եւս մեկ մասնավոր ԲԿ-ի ներգրավվում ունենք, խոսքը Արմենիա ԲԿ-ի մասին է, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար, կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի, 8 մահճակալ՝ ծայրահեղ ծանր դեպքերի համար»:
Նախարարն անդրադարձավ նաեւ քննադատություններին, թե ինչու մինչեւ հիմա այդ հիվանդանոցները չէին ներգրավվել, եւ քաղաքացիները հերթի մեջ հոսպիտալացմանն էին սպասում: Այս առնչությամբ Թորոսյանը նշեց, որ ծավալման առաջին փուլ է եղել՝ ընդհանուր 2000 մահճակալային ֆոնդի ներգրավմամբ, ինչը աննախադեպ է։


