կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է Նառա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը

Մահացել է Նառա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը

65 տարեկան հասաակում մահացել է հայտնի հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի որդին՝  Արիկ Ավետիսյանը։

 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը:

«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր 65 տարեկանում կյանքից հեռացավ Արիկ Ավետիսյանը։

Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու  ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը...
Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։
Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին...»,-նշել է նա:

  • Կիսվել: