հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին

Հունիսի 17-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։

Ինչպես հայտնել են ՆԳՆից, ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։

Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացները, ճգնաժամային կառավարման և ճգնաժամային հաղորդակարգերի զարգացման հեռանկարները։

Ալեն դը Մյույզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել ՆԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Դեսպանն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանության ոլորտներում։

Ալեն դը Մյույզերն իրատեսական է համարել երկկողմ համագործակցության զարգացումը՝ հատկապես աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և դիմակայունության զարգացման ուղղություններով։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակական դարձնելու պատրաստակամությունը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

  • Կիսվել: