երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լուսակերտի զորամասի հարևանությամբ բախվել են Toyota Alphard-ն ու Toyota Land Cruiser-ը. վերջինս կողաշրջվել է. վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում

Լուսակերտի զորամասի հարևանությամբ բախվել են Toyota Alphard-ն ու Toyota Land Cruiser-ը. վերջինս կողաշրջվել է. վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում

 Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի հարևանութամբ, բախվել են նույն գյուղի բնակիչ, 40-ամյա  Գարիկ Խաչատրյանի վարած  Toyota Land Cruiser  մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ալիկ Դադիկյյանի վարած  Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Toyota Land Cruiser-ը  կողաշրջվել է: 

Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

  • Կիսվել: