կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք, որ Լոռու  մարզկենտրոն Վանաձորում երեկ կարկուտ ու անձրև էր տեղացել, ինչից հետո փողոցներով սկսկել էին հետեր հոսել։ Այսօր հավի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել Շիրակի մարզկենտրոն Գյուրմրիում։



Կենտրոնի կանխատեսումների համաձայն, մարզերում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

  • Կիսվել: