կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լեռնահովիտ գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Լեռնահովիտ գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Մարտի 31-ին, ժամը 14։16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնահովիտ գյուղի հյուսիսային սարալանջում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։30-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: