հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր

Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգի իրականացման ծրագրին:
 
Համագործակցության հուշագրի շրջանակներում Ճապոնիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում լավագույնը համարվող ֆեկալ իմունաքիմիական թեստի (FIT test, սարք OC-SENSOR Ceres, Taichi Holdings Limited) միջոցով կապահովվի Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգի իրականացումը` ծրագրին համապատասխան։
 
Կողմերը քննարկել են ծրագրից բխող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

  • Կիսվել: