Լարված վիճակ՝ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը հասավ Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերում, որտեղ իրավիճակը լարվեց:
Ցուցարարների վրա հարձակվեցին կարմիր բերետավորները: Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Կարմիրբերետավորները հարձակվեցին, թույլ չենք տալու ակցիայի որեւէ մասնակից բերման ենթարկել: Սադրանք ոստիկանների կողմից: Թույլ չտաք մեր ընկերներին տանեն: Պարոնայք ոստիկաններ, դուք սադրիչ եք: Ոստիկաններ մի սադրեք: Մեր քաղաքացիների երթը շարժվում է դեպի Փափազյան փողոց: Զինակիցներ, ամրացնում ենք մեր շարքերը»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Երթը շարունակվեց:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում: