Լարված իրավիճակ՝ Երևան-Արարատ մայրուղում․ քաղաքացիները երթով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ
Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան-Արարատ ավտոմայրույղին։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Մեծ թվով ոստիկաններ, քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելով, փորձում էին հեռացնել նրանց ճանապարհից և բերման ենթարկել։
Ճանապարհը փակ պահելուց հետո քաղաքացիները երթով, «Նիկոլ դավաճան» վանկարկումներով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Երթի մասնակիցներին մեքենաներից ողջունում են ազդանշաններով, նաև իջնում մեքենայից ու միանում են քայլերթին։