երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչությունից։ Այսօր դպրոցի տնօրենի պաշտոնակատար կնշանակվի։

Հիշեցնենք՝  Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

  • Կիսվել: