Լարված իրավիճակ դատարանի առջև․ ոստիկանները քաղաքացու բերման ենթարկեցին
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի առջևից ոստիկանները քաղաքացու բերման ենթարկեցին։
Նշենք, որ քաղաքացին հրաժարվում էր դիմակ կրել։ Սկզբում բախում սկսվեց ոստիկանների հետ, այնուհետև իրավապահները նրան բերման ենթարկեցին։
Տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողներին պարզաբանեց, որ հավաքի մասնակիցների շարքերում դիմակ չկրող անձինք են եղել: Ոստիկանները մոտեցել են վերջիններիս, նրանք չեն ենթարկվել օրինական պահանջներին, ինչի ադյունքում էլ ոստիկանները դիմել են հարկադրանքի մեթոդի:
Նրա հաղորդմամբ՝ բերման ենթարկվածների թիվը 2-ն է։
Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։


