կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լադայի վարորդը Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ

Լադայի վարորդը Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 08։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Կ․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Նունուֆար Հ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։

Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: