Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։ Նա 81 տարեկան էր։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։
Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից։


