կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կստեղծվի հարթակ, որը հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել

Կստեղծվի հարթակ, որը հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել

Երևանն ու Դելին կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: Այս մասին Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս որոշումը կայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որտեղ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել հնդիկ գործընկերների հետ:

Նախաձեռնությունն ի հայտ է եկել Հայաստանում աշխատանք գտնել ցանկացող հնդիկ քաղաքացիների աճող հոսքի ֆոնին։ Քննարկման շրջանակում կողմերը քննարկում են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքումը:

Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության միջոցով ստեղծել մասնագիտացված հարթակ, որը մի կողմից հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել, մյուս կողմից՝ Հայաստանում նրանց թափուր աշխատատեղեր առաջարկել:

Միգրացիայի գործընթացի արդյունավետ կառավարման համար կողմերը մտադիր են համապատասխան նորմատիվ-իրավական բազա մշակել:

Ներքին գործերի նախարարության ներգաղթի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու 54 582 դեպք։ Հայաստանում նրանք զբաղված են հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտում։ 2023 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2035 քաղաքացի։

  • Կիսվել: