հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգումներ իրականացնել մանկապարտեզներում

Կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգումներ իրականացնել մանկապարտեզներում

Կրթության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները։ Այս մասին ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
 
«Երեխաների համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելը մեր գլխավոր առաջնահերթությունն է։
 
Կրթության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի N գյուղի մանկապարտեզում։ Ստուգումների նպատակն էր ապահովել երեխաների կրթության որակի բարձրացում և անվտանգ միջավայր։
 
Արդյունքում հայտնաբերվել են որոշ թերություններ, որոնց շտկման վերաբերյալ հստակ հանձնարարականներ են տրվել մանկապարտեզի տնօրենին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: