Կրելով դիմակ՝ մենք զերծ ենք պահում դիմացինին վարակվելուց. Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավագանու վերջին նիստին անդրադարձել է այն չգրված կանոններին, որոնք պետք է պահպանել:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու՞ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։
Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ մենք զերծ ենք պահում դիմացինին վարակվելուց։ Եթե բոլորս կրենք դիմակներ, պահպանենք նաև առողջապահության նախարարության մյուս ցուցումները, մենք շատ ավելի արագ կհաղթահարենք այս իրավիճակը։
Առողջ եղե՛ք»։
Մարությանը տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.


