կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը լինելու է այն ժամանակ, երբ սկսեն դա իրագործել. երևանցիները պայքարելու են. Մարության

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը լինելու է այն ժամանակ, երբ սկսեն դա իրագործել. երևանցիները պայքարելու են. Մարության

Տրանսպորտը 2 անգամից ավելի թանկանալու է, եթե ուզում ես մեկ անգամ ուղևորվել, ապա տրանսպորտը դառնում է 300 դրամ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը՝ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը լինելու է այն ժամանակ, երբ սկսեն դա իրագործել. «Միայն ես և իմ թիմակիցները չենք պայքարելու, վստահ եմ՝ բոլոր երևանցիները դրա դեմ պայքարելու են: Ես այս ընթացքում շփվել եմ մարդկանց հետ, ուղղակի այս որոշումից ապշած են»։

 Նախկին քաղաքապետը համոզված է, որ հնարավոր է առանց թանկացնելու շահագործել նոր տրանսպորտը: Նա դա պատկերացնում է սուբսիդիաներ ներգրավելով, ինչպես անում են ամբողջ աշխարհում:

  • Կիսվել: