ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասում գտնվող դպրոցներից մեկի բակից: Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրն ու վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: