երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում

Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում:

Ոստիկանները այն պահին են հասնել գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:

Պարզվել է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կրակողներից մեկն ասել է, որ իրենք կրակում էին ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում էին:

  • Կիսվել: