կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքում ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Կոտայքում ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Կոտայքի մարզում ավտովթարից տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ստացել են թեթև վնասվածքներ, վիճակը գնահատվում է բավարար»,– ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաներից մեկն այսօր առավոտյան կողաշրջվել է Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին։ Վթարից հետո 2 հոգու տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

  • Կիսվել: