Ուկրաինայում ՊՆ տեղակալն ազատվել է աշխատանքից
Ուկրաինայի նախարարների կաբինետը երեքշաբթի պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության փոխնախարար Վիտալի Պոլովենկոյին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ուկրաինայի նախարարների կաբինետը ապրիլի 23-ի նիստում որոշում է ընդունել Վիտալի Նիկոլաևիչ Պոլովենկոյին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին»,- ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ աշխատանքից ազատվել է ազգային ծառայության վարչության փոխնախագահ Տատյանա Լակտիոնովան: