կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Հ.-ն, իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: