Ազգային Ժողովի սրճարանը կառուցելու համար կնքվել են 100 հազար դոլարից ավել գումար10-ից ավելի պայմանագրեր. Թագուհի Թովմասյան
«Ազգային Ժողովի սրճարանը կառուցելու համար կնքվել են 10-ից ավելի պայմանագրեր, մոտ 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել»,-ԱԺ-ում Հակակառուպցիոն կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հարցեր հնչեցրեց, թե ո՞վ է որոշել, որ պետք է սրճարան կառուցվի, որ այգուց պիտի հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների, ներկայացուցիչների տնկած եղևնիները և փոխաարենը կառուցել են սրճարան:
«3 միլիոն դրամից ավել մի ջրվեժիկ են տեղադրել:
3-4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել:
2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան-աթոռներն են շարված սրճարանում»,-հայտարարեց Թովմասյանը և հավելեց.
«Այս 100 հազար դոլարանոց սրճարանը կարող էր օգնել, օրինակ, Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մեկ դասասենյակ նորոգելու համար, բայց դե ճաշակի հարց է»։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այդ ամենի մասին բարձրաձայնել է և հանցանքի մասին հաղորդումը կփոխանցի հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հավելելեով որ պետք է են գործուն քայլեր, միայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով կոռուպցիան չի վերանում։
«Քաղաքականապես անկախ, անկաշկանդ, չնայելով, թե կոռուպցիան գործարքների թիկունքում իշխող կուսակցությունիցովքեր կան, նրանց հետ փոխկապակցված ինչ անձինք կան և արդյոք նրանք որևէ կերպ այս ընթացքում իրենց պաշտոնական դիրքն այս կամ այն կերպ չարաշահել են»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը։