կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կոտայքի մարզում 2-րդ անգամ թալանել են Կենտրոնական բանկի տրանսֆեր նախագծի կառավարչի տունը. Shamshyan.com

Կոտայքի մարզում 2-րդ անգամ թալանել են Կենտրոնական բանկի տրանսֆեր նախագծի կառավարչի տունը. Shamshyan.com

Oգոստոսի 26-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ղարիբյանը և հայտնել, որ Հրազդան քաղաքի Շահումյան թաղամասի իրենց բնակարանը թալանել են։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Ա․ Ղարիբյանի հայրը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 24-ի՝ ժամը 24։00-ից մինչև օգոստոսի 26-ի՝ ժամը 09։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ննջասենյակի պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել ողջ տունը և տնից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և թանկարժեք ձիու կառուցվածքով 2 արձանիկներ։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգած Ա․ Ղարիբյանը աշխատում է ՀՀ ՍՏԱԿ մանի տրանսֆեր նախագծի կառավարիչ, իսկ նրա հայրը «Միկի» ՍՊԸ տնօրենն է։

Նշված բնակարանը նախկինում ևս 1 անգամ թալանվել է, սակայն Հրազդանի ոստիկանությունն ու քննչական բաժինը մինչև այժմ դեպքը չեն բացահատել։

  • Կիսվել: