կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Հնդկաստանում ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռ է կործանվել. կա հինգ զոհ

Հնդկաստանում ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռ է կործանվել. կա հինգ զոհ

Հնդկաստանի Ասամ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ջորհատ ավիաբազայում Ան-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով ռազմաօդային ուժերի հինգ աշխատակից զոհվել է, իսկ մեկ օդաչու ողջ է մնացել:  Այս մասին հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
 
Ինչպես հաղորդվում է՝ ավիավթարից ողջ մնացածներից մեկը՝ երկրորդ օդաչուն, հոսպիտալացվել է։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ նշանակվել է հատուկ հանձնաժողով՝ հունիսի 13-ին Ան-32-ի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննելու համար:

  • Կիսվել: