Կոտայքի մարզպետը՝ Մեղրաձորի ոսկու հանքում տեղի ունեցած միջադեպի մասին
Իմ հավաստի տվյալներով, որոնք դեռ պաշտոնապես հաստատված չեն, զոհերը Մեղրաձոր համայնքից են, ովքեր փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից հանքաքարեր հանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում գրանցված միջադեպին։
Տեղեկացնենք, որ համաձայն ԱԻՆ հաղորդագրության՝ հունիսի 9-ին, ուշ երեկոյան կառավարման ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել։
Մարզպետը նաև հայտնց, որ երիտասարդները հանդիսացել են նույն հանքի աշխատակիցները։ Անդրադառնալով նման միջադեպերը կրկնությունը կանխելուն ուղղված միջոցներ ձեռքառնելուն՝ նա ասաց․ «Կարող եմ ասել, որ ֆիզիկապես մի քանի տասնյակ մարած հանքախորշերի վրա պահակակետեր դնելը հեշտ գործ չէ»։


