Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Կարենիս, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր Գյուղ գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1-ին 2 -րդ փողոցների և «Մաքրավան-Աբովյան» ջրատարից սնվող իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



