ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կորոնավիրուսային իրավիճակը Շիրակում

Կորոնավիրուսային իրավիճակը Շիրակում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզում կա կորոնավիրուսի վարակման 490 դեպք, որոնցից 200 մարդ արդեն բուժվել է։

Նա նշեց. «Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը։ Մարզում վիրուսի հետեւանքով գրանցվել է 10 մահ» ։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մարզում վարակի տարածման դինամիկան, Պետրոսյանն ասաց. «Մենք հունիսից ունեցանք աճ, մեզ համար հունիսը բավականին մտահոգիչ էր, իսկ այս պահին Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել։ Ամեն մեկում 20+ դեպք է հաստատվել, համապատասխան աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մեծ օջախ չդառնա»։

  • Կիսվել: