չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տանտիրուհու դին

Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տանտիրուհու դին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին:

Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:

  • Կիսվել: