երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կոմիտաս և Բաղրամյան պողոտաներում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Կոմիտաս և Բաղրամյան պողոտաներում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս և Բաղրամյան պողոտաներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
 
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: