ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոկաինի շարժերի պրոտոկոլներով առանձնապես չեմ հետաքրքրվում. Փաշինյան (տեսանյութ)

Կոկաինի շարժերի պրոտոկոլներով առանձնապես չեմ հետաքրքրվում. Փաշինյան (տեսանյութ)

՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ կես տարի առաջ հայտնաբերված մեկ տոննա կոկաինի գործին:

՛՛Հարցս վերաբերում է կես տարի առաջ հայտնաբերված մեկ տոննա կոկաինի գործին, որը ընդամենը դարձան լրահոսի նյութ ու վերնագիր, Նիկոլ Փաշինյանն էլ ժանրի կանոններով նշանակեց մեղավորներին, բնականաբար, այդ մեղավորները նախկիներն էին, եւ վերջ:

Հաշվի առնելով Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աննախադեպ աճը՝ բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք հուզում են ինձ ու բազմաթիվ քաղաքացիների: Ես օրերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ եւ շատ կարճ պատասխան եմ ստացել, որ նախաքննական գաղտնիք է ամենը: Հիմա ուզում եմ հնչեցնել այդ հարցերի մի մասի.

Քանի կալանավորված անց կա գործով,

Հետախուզում էիք հայտարարել կոնկրետ անձի նկատմամբ, ի՞նչ եղավ բհետախուզումը,

Ի վերջո պարզվե՞ց՝ ինչպես է այդ մեկ տոննա թմրանյութը սահմանային անցակետը հատել,

Մաքսայինի քանի աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչպե՞ս կարող էր 250 մլն դոլար արժողությամբ բեռը առանց իշխանական հովանվորչության 4 երկրի սահման հատելով հասնել ՀՀ՛՛,-ասաց նա:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Խամոյանը հավելեց. ՛՛Քանի որ Դուք նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չունեք, քանի որ դեպքից մեկ շաբաթ անց գործով մանրամասներ հաղորդեցիք, նաեւ հաշվի առնելով, որ ամենաինֆորմացված անձն եք Հայաստանում, առաջարկում եմ անդրադառնալ այս հարցերին, քանի որ նման տեղափոխությունները չեն լինում առանց կոնկրետ երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների եւ իշխանականբ տանիքների՛՛:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Երբ Դուք հարցը տալիս էիք, էնտեղ քննարկում էինք, թե տիկին Խամոյանը էս կոկաինի շարժի պրոտոկոլները սենց մանրամասն որտեղի՞ց գիտի: Հիմա Դուք ասում եք՝ առանց սրա չի լինի, առանց նրա չի լինում, եթե այդ ամեն ինչն ասացիք, վերջում պետք է բացատրեիք, բա եթե այդ ամենը առանց իշխանության չի լինում, բա բռնելով ո՞նց է լինում: Ընդդիմությունը գնաց բռնեց, ասաց՝ այ տեսեք, դավադիր իշխանությունը կոկաին էր բերում, մենք էլ գնացինք բռնեցի՞նք: Բա ո՞նց եղավ, որ ձերբակալվեցին մարդիկ:

Ես այս գործով շատ մանրամասների չեմ տիրապետում, եթե իմանայի, որ այս հարցը տալու եք, գուցե թույլատրելիի չափով փորձեի տեղեկություններ ստանալ եւ Ձեզ փոխանցել: Անկեղծ ասած, առանձնապես կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում: Իհարկե, նախաքննությունը պետք է տա Ձեր հարցերի պատասխանը՛՛:

Ագնեսա Խամոյանը նկատեց, որ վարչապետի հայտարարությունից հետո է ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածել. ՛՛Դուք եք հայտնել այն ընկերության անունը, որը լոգիստիկ խնդիր է ընդամենը ապահովել, թե բեռն իրեն է պատկանել, օրինակ: Դրանից հետո է միայն ԱԱԾ-ն տարածել հաղորդագրություն՝ հաստատելով հարցուպատասխանի ժամանակ ձեր ասածները: Դուք եք, ըստ էության, կոնկրետ անձի անուն ազգանուն տվել, փաստորեն, խախտելով անմեղության կանխավարկածը: Հիմա դուք ուզում եք հավաստիացնել մեզ, որ այս 6 ամսում որեւէ ի պաշտոնե, մասնագիտության բերումով, որեւէ տեղեկատվություն չեք փորձե՞լ ստանալ, չե/ք փորձել տեսնել՝ ինչ եղավ այդ գործը: Այսինքն երբ դուք կոնկրետ անուն եք տալիս, էդտեղ նախաքննական գաղտնիք չկա, բայց երբ պատգամավորը հարցնում է՝ գործով քանի՞ կալանավորված անձ կա, ասում են՝ նախաքննական գաղտնիք է՛՛:

Փաշինյանն ասաց. ՛՛Ինչքան էլ հավատաք-չհավատաք, այո, ես չեմ հետաքրքրվել, որովհետեւ կարծում եմ՝ նախաքննության մարմինը, դատախազությունը, դատարանները իրենց գործը պետք է անեն: Եթե ճիշտ եմ հիշում, հրապարակում եղել է, որ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում՛՛:

  • Կիսվել: