շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Կոչ եմ անում բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որ չլսող մարդիկ ինտեգրվեն մեր հասարակությանը. լուսանկարչի նոր նախագիծը

Կոչ եմ անում բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որ չլսող մարդիկ ինտեգրվեն մեր հասարակությանը. լուսանկարչի նոր նախագիծը

Լուսանկարիչ Արամ Վարպետյանը, ոգեշնչվելով ուկրաինական «Աստղային այբուբեն» նախագծից, որոշել է ստեղծել դրա հայկական տարբերակը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Վարպետյանը նշել է, որ Հայաստանում կա լսողական խնդիրներ ունեցողներ մոտ 5000 մարդ: Լուսանկարիչը կոչ է արել բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որ չլսող մարդիկ ինտեգրվեն մեր հասարակությանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ես լուսանկարիչ Արամ Վարպետյանն եմ։ Ոգեշնչվելով ուկրաինական «Աստղային այբուբեն» (‘’ Звездный алфавит’’) նախգծից՝ որոշեցի ստեղծել այդ նախագծի հայկական տարբերակը։

Ուսումնասիրելով սոցիոլոգիական տվյալները՝ հասկացա, որ Հայաստանում կան մոտ 5000 լսողական խնդիրներ ունեցողներ, սակայն այդ տվյալները հստակ չեն։ Շատերը հաշվառված չեն, որովհետև ամաչում են իրենց խնդիրները բարձրաձայնել։
Կոչ եմ անում բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որ չլսող մարդիկ ինտեգրվեն մեր հասարակության մեջ։

Հատուկ շնորհակալություն

Զուբեյդա Մելիքյանին — Ժեստերի լեզվի ուսուցչուհի, թարգմանչուհի

Լուսինե Բաբայանին —Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների
հատուկ կրթահամալիրի տնօրեն

Մերի Գրիգորյանին — Սուրդոմանկավարժ

Irina Vardanian— Մենեջեր

Աննա Աղաջանյանին — Դիմահարդար

Աստղերին՝

Արամե,Կարինե Բաբաջանյան,Գարիկ Սարիբեկյան,Կամո Թովմասյան, Էմմա Մանուկյան, Զառա Մարկոսյան, Էրիկ, Արտաշես Մխիթարյան, Հովհաննես Ազոյան, Սրբուկ, Անահիտ Սիմոնյան, Լուիզա Ղամբարյան, Անի Խաչիկյան, Լիպարիտ Ավետիսյան, Դիանա Մալենկո, Հայկո, Արամ MP3, Լուիզա Ներսիսյան, Քրիստինե Պեպելյան, Արման Մարգարյան, Ռաֆայել Երանոսյան, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան, Լևոն Հովհաննիսյան, Շողեր Թովմասյան, Գարիկ Պապոյան, Սոս Ջանիբեկյան, Նարինե Պետրոսյան, Սիլվա Հակոբյան, Վահե Յավրյան, Գոռ Սուջյան, Մարիամ Ադամյան, Գրիշա Աղախանյան, Արսեն Գրիգորյան, Նիկ Էգիբյան, Դիանա Շատվերյան, Սոֆի Մխեյան, Զարուհի Բաբայան, Սոֆի Դևոյան

Հեղինակ Aramio Pazzo Aramio Pazzo Photo Studio (Professional photographer):

Բարև..
Գիտե՞ս, դու մենակ չես...
Ես քեզ հետ եմ։
Մենք քեզ հետ ենք։
Սովորի՛ր մատնախոսության այբուբենը, որ հաղորդակցվենք միմյանց հետ։
Մենք ձեզ սիրում ենք՛՛։

Մանրամասն՝ այստեղ:

 

  • Կիսվել: