կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԿԽՄԿ ղեկավարը Ռուսաստանում քննարկելու է Ղարաբաղում զոհերի դիերի ու գերիների փոխանակման հարցը

ԿԽՄԿ ղեկավարը Ռուսաստանում քննարկելու է Ղարաբաղում զոհերի դիերի ու գերիների փոխանակման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հանդիպել ԿԽՄԿ ղեկավար Պետեր Մաուրերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԿԽՄԿ ղեկավարը հաջորդ շաբաթ ժամանելու է Մոսկվա, քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղում զոհերի դիերի ու գերիների փոխանակմանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան դրանից հետո ասել էր, որ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 17-ին:

«Իմ տեղեկություններով, հիմա ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման պլաններ չկան»,-ասել է Պեսկովը:

  • Կիսվել: