ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․  գյուղի մուտքը ոստիկանները  շարունակում են փակ պահել

Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ գյուղի մուտքը ոստիկանները շարունակում են փակ պահել

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բացել ճանապարհը, որը փակ էր երկու շաբաթ: Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից:  

Նշենք, որ Կիրանց գյուղի մուտքը երեկվանից հսկում են ոստիկանները։ Այն շարունակում է փակ մնալ քաղաքացիների համար։

Ոստիկանները թույլ են տալիս մուտք գործել միայն կիրանցեցիներին։

Հիշեցնենք, որ երեկ` վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Դեպքից ժամեր անց բերման եթարկվածներն ազատ էին արձակվել:

ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են:

 

  • Կիսվել: