ՌԴ-ն հրադադարի ապահովման համար պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերումը. Reuters
Ուկրաինական դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունն անընդունելի պահանջներ է ներկայացնում։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի պայմաններն անիրատեսական են և դուրս են գալիս ավելի վաղ քննարկված բոլոր պահանջների սահմաններից։
Մասնավորապես, ինչպես նշել է գործակալության աղբյուրը, ռուսական պատվիրակությունը հրադադարն ապահովելու համար պահանջում է, որ Ուկրաինան դուրս բերի զորքերը իր տարածքից։
Աղբյուրը հավելել է, որ ռուսական պահանջները ներառում են նաև այլ անընդունելի պայմաններ։