ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեց 93 հոգի (լուսանկարներ)

Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեց 93 հոգի (լուսանկարներ)

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի):

՛՛Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3):

Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կացմակերպման հարցում համագործակցելու համար՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: