ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունեն մեր առօրյայում»․ Փամբուխչյան

«Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունեն մեր առօրյայում»․ Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Երևանում զինված հարձակմանը։

«Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունեն մեր առօրյայում և, առհասարակ, մեր սերունդների վարքագծում: Սա որպես պատգամ բոլորս պետք է արձանագրենք ու գործենք համապատասխան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Փամբուխչյանը նաև ժամանել էր Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր։  

«Ցանկացած անձ, ով ոստիկանության բաժանմունքում որևէ զինված կամ պայթուցիկ նյութով է հայտնվում, դա ահաբեկչական գործողություն է»,- ասել է Փամբուխչյանը։ 

Հիշեցնենք՝ ոստիկանության հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

  • Կիսվել: