կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խոտ գյուղի հարակից արոտավայրերում գյուղի բնակիչը մառախուղի պատճառով մոլորվել է

Խոտ գյուղի հարակից արոտավայրերում գյուղի բնակիչը մառախուղի պատճառով մոլորվել է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից արոտավայրերում գյուղի բնակիչը մոլորվել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված Ա․ Ա․-ին (ծնված 1973 թ.) և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Խոտ գյուղ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղից 20 բնակիչ:

  • Կիսվել: