կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars

Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է, դրանով նավերի անցում չի իրականացվում։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ դրա տվյալների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նավերի անցման թույլտվություն չեն տալիս մինչև հետագա ծանուցում։

Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի խախտմամբ Լիբանանի տարածքին Իսրայելի շարունակական հարվածների պատճառով։ Դրանից առաջ՝ հունիսի 19-ին, իսրայելական բանակն ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ գրոհելով «Հեզբոլլահի» բազմաթիվ օբյեկտներ հանրապետության մի շարք շրջաններում։ Հրեական պետության իշխանությունները հայտարարել են, որ դա արվում է ի պատասխան Հարավային Լիբանանում իսրայելցի զինվորականների վրա հարձակումների և Իսրայելի հյուսիսային շրջանների գնդակոծությունների։

  • Կիսվել: