Խոշոր հրդեհ՝ Կոտայքում․ Գեղաշենի անասնաֆերմայում մոտ 4,000 հակ անասնակեր է բռնկվել․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սկզբնամաասում գտնվող ֆերմաներից մեկում անասնակեր է այրվում։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են մոտ 4,000 հակ անասակերում առաջացած կրակը, ապա մեկուսացրել այն։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։